Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվող է տեղափոխվել Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկցությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախություն):

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ