![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրառում է կատերել՝ նկատելով.
«Ընդդիմությունը կանխատեսում և փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին։ Ինչպես միշտ, ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։
Պատերազմ չհայտարարվեց, և ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հին ու բարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից՝ Ռուսաստանին։
Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության համար» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։
«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։
Մի խոսքով՝ ընդդիմությանը պետք է մի բան, որը կա՛մ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն, կա՛մ մի բան, որ, իհարկե, գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»։
![]()