Քոչարյանի խմբակը տվայտվելուց հետո արտահայտվեց. ինչպես սպասվում էր, խաղաղությունը նրանց թշնամին է. Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրառում է կատարել՝ նկատելով.

«Քոչարյանի խմբակը մի քանի օր տվայտվելուց հետո վերջապես արտահայտվեց խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Ինչպես և սպասվում էր, հերթական անգամ պարզ դարձավ, որ խաղաղությունը նրանց թշնամին է։

Սա պատահական չէ, քանի որ խաղաղ, անվտանգ և կայուն զարգացող Հայաստանում նրանք հայտնվում են քաղաքական լուսանցքում, իսկ իշխանությունը բռնազավթելու նրանց ձգտումներն ի չիք են դառնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ