Ծաղիկ արտադրող քանի կազմակերպություն ՀՀ-ից կարող է ապրանք արտահանել ՌԴ. ՍԱՏՄ-ն մանրամասներ է հայտնել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկուկես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։

Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել է Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։

ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության՝ Ռոսսելխոզնադզորի համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ