Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչին համաշխարհային քաղաքականության մեջ աշխատանք կատարելիս. Օլիվեր

Հայտնի մարզական լրագրող Բրայան Օլիվերը սոցցանցերի իր էջերում հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումից կադրեր ու անդրադարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայությանը հանդիպմանը:

«Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչի` համաշխարհային քաղաքականությունում մեծ աշխատանք կատարելիս: Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև ծանրամարտի ազգային ֆեդերացիայի նախագահը (և այժմ Հայաստանը, թերևս, Եվրոպայի ամենաուժեղ ազգն է ծանրամարտում):

Նա այնտեղ էր, երբ Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական համաձայնագիր կնքվեց, որը վերջ դրեց (հուսով եմ) տասնամյակների հակամարտություններին եւ մահերին:

Արայիկը լուսանկարվել է աշխարհի երկու առաջնորդների հետ. շնորհավորում եմ»,- գրել է Բրայան Օլիվերը:

349.jpg (52 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ