![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է տարածվքղ ապատեղեկատվությանն ու գրել.
«Զանգեզուրի իբր միջանցքը իբր ամերիկացիներին հանձնելու լուրը դասական տեղեկատվական օպերացիա է։
Մի տարածեք Բաքվում գեներացված ու գիտությանն անհայտ կայքով տարածված այդ կեղծ լուրը։
Բաքվում ուզում են «նորմալ» դարձնել այն միտքը, որ Սյունիքով «միջանցք» է անցնելու` առանց հայկական հսկողության… ուզում են տպավորություն ստեղծեն, թե իբր Երևանը դրան համաձայնվել է։
Մի աջակցեք Բաքվի այդ կեղծ տպավորությունը ստեղծելու ջանքերին։ Մի դժվարացրեք Երևանի դիվանագիտության գործը`անկախ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից։
Ավելի վաղ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անդրադարձել էր Periodista Digital անունը կրող կայքում հրապարակված ապատեղեկատվական նյութին, որը վերաբերում է ապաշրջափակմանը:
«Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ, Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։
Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- մասնավորապես ասված է տարածված հաղորդագրության մեջ։
![]()