Հուլիսի 25-ին Իսահակյան-Թամանյան խաչմերուկը երթևեկության համար փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում հուլիսի 25-ին՝ ժամը 18:30-21:00-ը, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում:

Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ