![]()
Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում:
Հաղորդագրության համաձայն՝ նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին:
Shamshyan.com-ը հաղորդել էր, որ վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն:
![]()