Բագրատը և Աջապահյանը ՔԿՀ-ում Վարդավառի տոնին իրար վրա ջուր կպզցնեն

Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրել է նա։

Սրբազանները չեն բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք շարունակում են մնալ նույն խցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ