Ընկեր Մարգոն պոռթկում է, երբ Հայաստանում ռուսական պլանները սկսում են տապալվել

Երկարատև լռությունից հետո կրկին լսվել է Կրեմլի հայկական ազգանունով, բայց մինչև ուղն ու ծուծը Ռուսաստանի ղեկավարությանը հավատարիմ Մարգարիտա Սիմոնյանի ձայնը։ Սույն տիկինը հիշել է հայերին և Հայաստանի իշխանություններին և հայտարարել է, որ եթե հայերը Փաշինյանին չհեռացնեն, ապա մի քանի տարի անց Հայաստանը կկորցնի պետականությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ընկեր Մարգոն գուժում է Հայաստանի կործանումը։ Հայկական ազգանունով, ռուսական շահերի պաշտպանության և սեփական բարեկեցության համար ազգություն ու հայրենիք ուրացած Մարգարիտա Սիմոնյանը՝ հանուն սեփական աշխատանքի, հանուն բարեկեցիկ կյանքի, հանուն Ռուսաստանի ղեկավարությանը հաճոյանալու՝ արդեն մի քանի տարի շարունակ Կրեմլի պատերի տակից տգեղ բառամթերքով մլավում է հայրենակիցների և Հայաստանի հասցեին։

Սակայն ռուսական քարոչամեքենայի գրչակը վաղուց սպառել է իր լրջությունը, եթե իհարկե երբևէ առանձնացել է լրջությամբ։
Մարգարիտա Սիմոնյանը վաղուց դարձել է ծաղրի առարկա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Կրեմլի ծաղրածուն այս անգամ ավելի հեռուն է գնացել իր տգեղ երևակայություներում և Նիկոլ Փաշինյանին անվանել է «էֆենդի», փորձելով վիրավորել Փաշինյանին։

Թուրքական Էֆենդի անունը որպես վիրավորանք արտահայտում է մեկը, որի շեֆը վերջին տարիներին համարվում է ոչ միայն Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցը, այլև «էֆենդիների» կամակատարը։

Ի դեպ ուշագրավ է, որ Սիմոնյան Մարգարիտայի ծպտունը դուրս չէր գալիս, երբ էֆենդիների երկրում գնդակահարում էին ռուսական դեսպանին, երբ էֆենդիների զինուժը խոցում էր ռուսական ռազմական օդանավը, երբ էֆենդիների մյուս երկրի մայրաքաղաք Բաքվում ձերբակալում և ստորացնում էին Մարգոյի գործընկերներին։ Բայց ինչպես ասում են, անմեկնելի են ընկեր Մարգոյի պոռթկումները։ Դրանք արտահայտվում են միայն այն դեպքում, երբ Հայաստանում ռուսական պլանները սկսում են տապալվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ