![]()
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի պատիժ է կրում անազատության մեջ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Մհեր Ենոքյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը վերացել է Հայաստանում, Մհեր Ենոքյանի պատիժը փոխվել է, և վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Ենոքյանը մշտապես հայտնել է, որ պայքարում է արդարության համար և մինչ օրս պնդում է՝ սպանության համար մեղավոր չէ։
![]()