![]()
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի իր զենքն օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հետագա սրման դեպքում մենք կպատասխանենք վճռականորեն և նույն կերպ:
Հեռահար համակարգերի օգտագործումն առանց այդ համակարգերն արտադրող երկրների ռազմական մասնագետների անմիջական մասնակցության… Ըստ էության, գերմանացի զինվորականներն անմիջականորեն կմասնակցեն մեր երկրի դեմ մարտական գործողությունների պլանավորմանը և իրականացմանը՝ վերոնշյալ Taurus-ի (խմբ․ մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ) կամ դրանց այլ անվանումներով մոդիֆիկացիաների կիրառման դեպքում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին հայտարարել էր Ուկրաինային մատակարարվելիք զենքի նոր գործարքի մասին, որի համաձայն՝ ԱՄՆ-ն զենքի մեծ խմբաքանակ կվաճառի եվրոպական երկրներին, որոնք այնուհետև այն կհանձնեն Կիևին և կհամալրեն իրենց սեփական պաշարները Վաշինգտոնից նոր գնումների միջոցով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակաօդային պաշտպանության Patriot համակարգերին:
![]()