![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքում է այն խոսակցությունները, թե իշխանությունները պատրաստվում են ճանապարհային «միջանցք» տալ որևէ մեկին կամ երկրի:
Ըստ նրա՝ Հայաստանում ամեն բան Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո է լինելու:
«Ընդդիմության երկրորդ վայնասունի պատճառն այն է, որ ՀՀ-ում առաջին անգամ խոսվում է մի նախագծի մասին, որտեղ ներգրավված չէ ՌԴ-ն»,- ասում է նա:
Հակոբյանը շեշտում է՝ խաղաղությունը իշխող ուժի օրակարգն է. «Ընդդիմության օրակարգը պատերազմն է, սուվերենության զիջումը, Միութենական պետությունը»:
Անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե վարչապետը «էշի տեղ է դրել մարդկանց»՝ պատգամավորն ասում է. «Ով մտածում է, որ մեր ժողովուրդը էշ է, էշը ինքն է: Ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է համապատասխան փակ տեղում, որտեղից չի կարող ոչ մեկին էշի տեղ դնել, սպառնալ մարդկանց անվտանգությանը»:
Իշխող ուժի անդամը ևս մեկ անգամ հերքում է, թե ՀԷՑ-ի պետականացումը քաղաքական ենթատեքստ ունի: Նա հիշեցնում է, որ կառույցում բազմաթիվ խնդիրներ և խախտումներ են արձանագրվել:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ Հակոբյանն ասում է՝ նա կարծես թե բռնապետական համակարգ է ստեղծել. «Որոշ հոգևորականներ, չկիսելով կարծիքը, Կտրիճի և մնացածի ձեռամբ հայտնվեցին տարբեր սկանդալների կենտրոնում»:
Վերջինս ևս մեկ անգամ կրկնում է՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա. «Հո պադո՞շ չէ, որ մնա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()