![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությունների շուրջ։
Վարչապետն ասուլիսի ժամանակ ասել էր, որ ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը։ Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ դա Հայաստանի ինքնիշխան հարցն է։
«Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- հավելել էր Պեսկովը։
Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ Պեսկովի պատասխանը եթե դավադիր չէ, ուրեմն էլի նորմալ է, բայց ինքը կարծում է, որ դավադիր է, որովհետև անմիջապես ռեակցիա են տալիս։
«Այսօր Հայաստանի հարցը Ռուսաստանի կյանքի ու մահվան հարցի է վերածվել, որովհետև գիտեն, որ Հայաստանն ինչքան հեռանում է, իրենք ռադները քաշում են Ադրբեջանի հետ, բայց աղմուկ են անում։ Հիշեք, որ պատերազմից հետո մենք առաջինը մերձեցել ենք Հնդկաստանի հետ՝ զենքի հարցով, բայց դա ամենևին չխանգարեց, որ հարաբերություններն ավելի կանոնավորենք Իրանի հետ, բայց առաջնությունը ԱՄՆ-ն է, Ֆրանսիան։ Կարևորը՝ ազգային շահի ձևակերպումն է»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Խոսելով նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, և ինքը կարող է թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ, քաղաքագետն ասաց. «Ես նկատել էի, որ Սամվել Կարապետյանից հետո Պուտինը Արա Աբրահամյանին է փուռը տալու, դրա համար ինքը կթվարկի, բայց իրեն, մեկ է, հասկացող չկա, չի ակտիվացել, ինքը սարսափի մեջ սկսել է խաղեր տալ։ Որովհետև տեսնում է, որ հայ օլիգարխիան, որն աճեցրել է ռուսական ԿԳԲ-ն, պուտինյան Կրեմլը, հերթով վարի է գնում։ Մեկը Բաքվում վայելում է մոլլաների հյուրասիրությունը, էն թաթար Ռուբոն Թաթարստանի իդեալով եկավ, Եվլախով գնաց Բաքու, և լավ եղավ, էդպես էլ պիտի լիներ, որովհետև եկել էր Հայաստանում իշխանափոխության։ Հիմա էլ էս Սամվելը եկավ իջավ օդանավակայանում, գնաց, իրավապահները ծակը մտցրին, մի անցք էլ իրա համար է պատրաստված երևի։ Ինքը բնազդով գիտի, որ հաջորդն իրեն է Պուտինն ուղարկելու գործուղում, մենք էլ բռնելու ենք նստեցնենք»,- հավելեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()