Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ մարզպետների, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։

518114070_1325687989123041_4106856109802172697_n.jpg (167 KB)

Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

518320038_1325687969123043_6176810025990491926_n.jpg (200 KB)

Նախարարը հանձնարարել է նաև խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ