Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

518352141_1079480427668422_6835057088141474764_n.jpg (253 KB)

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

518955613_1079480451001753_1718194991254078179_n.jpg (303 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ