Սկանդալ «Ալաշկերտ»-ի հետ խաղերի շուրջ. ՈՒԵՖԱ-ն 10 տարով որակազրկել է չեռնոգորական ակումբին

Չեռնոգորիայի «Արսենալը» 10 տարով զրկվել է ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցելուց՝ պայմանավորված խաղերի մեղադրանքով:

Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Խոսքը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման փուլում հայկական «Ալաշկերտի» հետ խաղերի մասին է, որոնք անցկացվել են 2023 թվականի հուլիսին։ «Արսենալը» առաջին խաղում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել արտագնա խաղում, ապա պատասխան խաղում տանը պարտվել է 1-6 հաշվով։

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ «Արսենալին» մինչև 2034/35 մրցաշրջանի ավարտը զրկել են եվրոպական մրցաշարերին մասնակցելուց և բացի այդ, ակումբը տուգանվել է 500,000 եվրոյով։ Ակումբի մարզական տնօրեն Ռանկո Կրգովիչը և խաղացող Նիկոլա Չելեբիչը ցմահ որակազրկվել են, իսկ մի քանի այլ խաղացողներ զրկվել են ֆուտբոլի հետ կապից 10 տարով։

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ին հարցում է ուղարկվել՝ տարածելու համար պատժամիջոցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ