Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ. իրազեկում

Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․

էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) — շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,
կրակայրիչ — բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,
ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) — դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,
օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ — բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,
պլաստիկե շշեր — արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,
ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ — դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։

Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ