Եկեղեցու ամբողջ ունեցվածքը կարող է պարզվի ինչ-որ մասնավոր անձի սեփականություն է. Փաշինյան

«Հիսուս Քրիստոսն ինձ համար ոչ միայն Աստված է և Աստծո որդի, Հիսուս Քրիստոսն ինձ համար իդեալ է: Հիսուս Քրիստոսն իմ հարազատն է, իմ ուսուցիչն է, իմ Աստվածն է, իմ ինքնությունն է, իմ հոգին է, իմ սիրտն է, իմ միտքն է, ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով, և ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է: Բոլոր մարդիկ մեղավոր մարդ են, ես առավել ևս, բայց Հիսուս Քրիստոսն ինձ համար բացարձակ արժեք է: Ես կարծում եմ, որ իմ կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ ես բացել եմ Նոր Կտակարանի առաջին էջը: Ինձ համար կարևոր է և շարունակում է լինել Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանության մեջ լինելն ու մնալը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու ունեցվածքի միակ տերն է. «Ոչ միայն Կաթողիկոսը, այլև կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ:

Եպիսկոպոսն անձնական կյանք չունի, Եպիսկոպոսի անձնական կյանքն իր եկեղեցական ծառայությունն է: Այն փաստով, որ եթե մենք օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանին համարենք Ամենայն Հայոց Կաթողիկոս, ինքը Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու ունեցվածքի միակ տերն է և ստացվում է, որ իր զավակն այդ ամեն ինչի ժառանգորդն է, այսինքն՝ Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու ամբողջ ունեցվածքը կարող է պարզվի ինչ-որ մասնավոր անձի սեփականություն է, եթե մենք այս պրոցեսները չկանխենք: Այն փաստը, որ Կաթողիկոս համարվող անձն ունի զավակ, Եկեղեցու ամբողջ ունեցվածքը փաստորեն այդ զավակի ժառանգությունն է, սա է, որ այսօր պետք է կանխել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ