Վերջերս ոտքս ցավում էր, բժշկի դիմեցի, ասացին՝ բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի չոռ է կպել․ վարչապետ

Վերջին շրջանում՝ հատկապես Գարեգին Բ-ի հեռանալու պահանջից հետո, մի շարք հոգևորականներ անընդհատ հնչեցնում են սպառնալիքներ, նզովքներ իշխանության և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մի հավաքի ժամանակ հոգևորականներից մեկն ասել էր, թե պետք է «կտրել վարչապետի գլուխը», իսկ դրանից առաջ Ասողիկ աբեղա Կարապետյանը նզովք էր հնչեցրել:

Մարզահամերգային համալիրում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որքան է այս ամենը շարունակվելու, և որն է հարցի լուծման վարչապետի տարբերակը, Կառավարության ղեկավարը նկատեց.

«Այս վերջերս ձախ ոտքս ցավում էր, բժշկի դիմեցի, ոնց հետազոտեցին, ասացին՝ բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի չոռ է կպել։ Ենթադրում եմ, որ կապ ունի Ձեր ասած իրադարձությունների հետ։ Սա հումոր է, ոչ ավելի»։

Այնուհետև վարչապետը Սաղմոս ասաց։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ