![]()
«Պատկերացրեք Կտրիճ Ներսիսյանի մտերիմ մարդը պաշտոնապես եկեղեցու ծառայողը գրառում է անում, որ ՀՀ վարչապետը թլպատված է, դա նշանակում է, որ ՀՀ վարչապետը սուտ է ասում, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է կամ որ ընդհանրապես քրիստոնյա է: ՀՀ-ում ընդունված է ասել՝ անհեթեթություններին չենք արձագանքում, սրան էդ մարդկանց արձագանքը ինչ է լինելու՝ ասելու են վախեցված և անվստահ փաստարկեները համոզիչ չէին»,- ասուլիսում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս հարցերն ընենց կարևոր են ինձ համար, ներողություն որ ես ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ այդ քննարկումը դադարի: Եթե կաթողիկոը կարող է հանրային կերպով շոշափել ինչպես դուք եք ասում վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և սկզբունքները, հանրության առաջ իր հոգևոր բարեվարքությունը: Բա մեկդ ինչի՞ չեք ասում՝ հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ՝ դուք վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք, ի՞նչ գործ ունեք, բա Հայորդաց տների, ճեմարանների երեխաները ձեզնից ի՞նչ են սովորելու»:
Հարցին, թե ինչ պետք է սովորեն երեխաները վարչապետի բառապաշարից՝ ասաց, որ պետք չէ երեխաների հետևում թաքնվել.«Հենց երկրի ղեկավարը սկսում է պաշտպանվել, ասում են՝ էս ինչ է ասում: Երբ վարչապետի օրգանների հետևից են ընկել, ինքը էդ ժամանակ երկրի ղեկավար չի՞: Երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը պետք է պաշտպանել»:
![]()