Եթե մեկը մտածում է, որ շատ հարուստ բառապաշար ունի, կարող է շատ աղքատիկ վիճակում հայտնվել, պետք չէ Պանդորայի արկղը բացել. Փաշինյան

«Երբ մեր որոշ գրառումների մարդիկ արձագանքում էին, ասում էին՝ դե ոնց կարելի է, բա երկրի ղեկավար է, երկրի ղեկավարի ընտանիքի անդամ է ու մի հետաքրքիր բան պարզվեց, երբ այդ ամենն ասում են մեր հասցեին՝ այդ թվում քաղաքական մակարդակում, այսինքն՝ մենք այդ ժամանակ երկրի ղեկավար չե՞նք, բայց որ մենք ենք ասում՝ դառնում ենք երկրի ղեկավա՞ր»,- հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ հնչող քննդատություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ամենատխուրն այն է, որ այդ մոտեցումը ցույց է տվել իր արդյունավետությունը. «Երբ մարդիկ կան, մտածում են, որ չի կարող նույն կերպ և դեռ մի բան էլ ուժեղացված դոզաներով հակադարձում լինել, իրենց շատ անկաշկանդ են զգում, բայց ես ասում եմ, որ ոչ, չի կարող այդպես լինել, ուրեմն մենք կորոշենք ում, երբ, ինչպես, ինչ դոզայով, բայց իմացեք, որ այդ գործիքակազմն այևս կա: Կամ եկեք ընդհանրապես հրաժարվենք այդ գործելակերպից, էլի եմ ասում՝ ՀՀ-ում քննադատության հնարավարության սահմանափակում չկա, եկեք այո, սուր, քննդատաբար, կոշտ, բայց այնուամենայնիվ եկեք հայհոյախոսությանը վերջ տանք:

Այդ բառապաշարով եկեք թող ոչ մեկ չփորձի մրցակցել ինձ հետ, ես հինգ քրեակատարողական հիմնարկում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանահյուսական հետաքրքրություններով, պետք չի պանդորայի արկղը բացել, եթե մեկը մտածում է, որ շատ հարուստ բառապաշար ունի, կարող է շատ աղքատիկ վիճակում հայտնվել: Ես եմ մարդկանց հրավիրում բանավեճի՝ չեն գալիս, գնում իրենց ենթականերին կամ համախոհներին հրահրում են, ասում՝ գնացեք էս ասեք, էն ասեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ