![]()
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել պայմանավորված էր ՀՀ-ԵՄ հարաբերություններով:
Ինչ վերաբերում է «միջանցք» տալու մասին պնդումներին, վերջինս դրանք դեգեներատ հայտարարություններ է համարում:
Անդրադառնալով ՀՀ պատվիրակության Թուրքիա այցին՝ նա կարևոր է համարում այն, որ սա առաջին հանդիպումն էր երկու երկրների առաջնորդների միջև առանց միջնորդի և ընդլայնված կազմով: Քոչինյանը կարևոր է համարում նաև հանդիպման տևողությունը, որը ենթադրում է ավելի շատ բովանդակություն:
Քաղաքագետը հիշեցնում է՝ հայտարարության մեջ կողմերը ևս շեշտել են, որ երկկողմ հանդիպումը արդյունավետ ձևաչափ է:
Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նա նկատում է՝ առաջին անգամ ՌԴ-ն իր հարաբերությունները փչացրել է և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ:
Մեկնաբանելով ընդդիմության այն պնդումները, թե ՀՀ իշխանություններն ուզում են ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից հանել՝ զրուցակիցն ասում է՝ փաստորեն ընդդիմության ճակատը նրա համար է, որ ՌԴ ռազմաբազան մնա ՀՀ-ում:
«Դուք կարծում եք՝ դեռ կան միամիտ մարդիկ, որ մտածում են՝ եթե թուրքերը հարձակվեն, ռուսները դո՞շ են տալու մեզ համար: Եթե կան, ուրեմն այդ մարդիկ քաղաքական իդիոտ են կամ գործակալ»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ Քոչինյանը անիրատեսական է համարում այն տեսակետները, թե Ռուսաստանը կհեռանա տարածաշրջանից:
Խոսելով Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ վերջինս չի բացառում, որ մինչև 2026 թվականի ընտրություններ կլինի դրա նախաստորագրված տարբերակը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()