![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
ՀՀ վարչապետը հանդիպումից սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով՝ ․
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
![]()