![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանը, որը ներկայանում է որպես ՌԴ-ում հայերի միության նախագահ, ինքն իրեն է այդպես հռչակել և դրա արդյունքում գումար է աշխատում:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Արա Աբրահամյանի այն հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանին ձերբակալելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել է վա բանկ:
Ըստ Խաչատրյանի՝ ում գտնում են, ասում են՝ մի բան ասա, մի բան խոսիր: Վերջինս ընդգծում է այն, որ ի պաշտպանություն Կարապետյանի իրականացված հանրահավաքի՝ սակավամարդությունը ցույց տվեց՝ այս մարդիկ Հայաստանում այլևս անելիք չունեն:
Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի՝ կա՛մ Հայաստանի անկախության կողմն է, կա՛մ պրոռուսական վերջին խռխռոցների. «Այս մարդկանց վերջնական պետք է ցույց տալ իրենց տեղը: Սրանք ոչ թե ՀՀ իշխանությունների դեմ են պայքարում, այլ ՀՀ ինքնիշխանության»:
Վերջինս կարծում է, որ հենց այս նպատակով է Կարապետյանը եկել ՀՀ. «Հերթով խուրդում են իրենց ունեցած մարդկանց: Ամեն օր նոր ուժեր են ստեղծվում և մաշվում մինչև քոքը: Սամվել Կարապետյանը երևի հոգու խորքում ուրախ է, որ բանտում է և պրծել է պուտինա-ռոբական հանձնարարություններից»:
Մեկնաբանելով Իշխան Սաղաթելյանի Մոսկվա մեկնելը՝ Խաչատրյանն ասում է՝ երևի գնացել է Պուտինի «քարտուղարուհու քարտուղարուհու» հետ հանդիպելու. «Իշխան Սաղաթելյանը երբեք չդարձավ քաղաքական ֆիգուր»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս նկատում է. «Նա մի քանի ժամ գաղտնի է պահել «Հոկտեմբերի 27»-ի լուրը, որպեսզի իր ընտրությունը այդ օրը չձախողվի. սրանով ամեն ինչ ասված է: Իրենք միշտ եղել են բիզնեսմեն տերտերներ: Եկեղեցականները պայքարում են լափամանները չկորցնելու համար»:
Ըստ զրուցակցի՝ կան հոգևորականներ, որ աղոթում են, որ իրավիճակն այսօր այսպիսին է, շնորհակալ են Աստծուց, որ այն ամենը, ինչ տարիներ շարունակ իրենց ներսից տանջել է, վերջապես ի լուր աշխարհի հայտնի դարձավ:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()