![]()
Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը։
Այս մասին հայտնում է «Իզվեսիտա»-ն, որի թղթակիցն անձամբ է ֆիքսել, թե ինչպես է Իբրահիմովը Շերեմետևո օդանավակայանում պատրաստվում լքել ՌԴ տարածքը։
Ռուսական լրատվականի թղթակցի հետ զրույցում Էլշան Իբրահիմովը չի ցանկացել մեկնաբանել իր արտաքսման մասին որոշումը: Մոսկվայի «Շերեմետևո»-ից Բաքու թռչելուց առաջ նա ասել է, որ իրեն արտաքսելու որոշումը իր համար անակնկալ է եղել,
Ավելի վաղ Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «երկրում գտնվելու կանոնները խախտելու» համար։
![]()