![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ»,- գրել է նա։
![]()