Նիժնի Տապռ գեղից Հայաստան եկած Կարապետյանը կաթվածահար էր ուզում անել ՀՀ պետական կառավարման համակարգը

Հարություն Մկրտչյանը գրել է՝

Կարեւոր ✔️✔️✔️✔️✔️
📍Սամվել Կարապետյանը դատի է տվել Հարություն Մկրտչյանին <<զրպարտիչ եւ վիրավորական արտահայտությունների համար >> ,
Պահանջում է հանրային հերքում ,
Պահանջում է նյութական փոխհատուցում `9մլն դրամի չափով ,
Մի կողմ դնելով այն հանգամանքը ,որ Սամվել Կարապետյանը այս տրամաբանությամբ պիտի ավելի կոշտ գնահատականների համար դատի տար նաեւ ու անգամ Հանրապետության Վարչապետին , ով իր բարերար լինելը առնում է չակերտների մեջ , ով իրեն դիտարկում է որպես կանխված ահաբեկչության մեջ հովանավորներից մեկը , ով համարում է, որ Նիժնի Տապռ գեղից Հայաստան եկած Կարապետյանը կաթվածահար էր ուզում անել ՀՀ պետական կառավարման համակարգը , ինչի համար հենց հիմա կրում է իրավական պատասխանատվություն, այս կարծիքը երկրորդում է ՀՀ բնակչության մեծամասնությունը(մեկնաբանության դաշտում կտեղադրեմ հաստատող հղումները), ինչը ապացուցվեց ի աջակցություն Կարապետյանի հավաքված ցույցի մարդաքանակը , սոցիալական հարցումները , սոցիալական ցանցերում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության թողած մեկնաբանությունները։
Բայց քանի որ թիրախում անձամբ ու նաեւ ես եմ հայտնվել չափազանց լայն հանրային լսելիություն եւ ազդեցիկ կարծիք ունենալու հանգամանքով պայմանավորված,ուստի , ըստ էության մեկնաբանեմ `
✓Պատվի, արժանապատվության գործեր քննելիս դատարանը պետք է փաստերը տարբերակի գնահատական-դատողություններից,
✓ Վերջիններս ենթակա չեն ապացուցման,
✓Հանրային գնահատական -դատողություն կարող են հնչեցնել քաղաքական-հասարակական գործիչները, քաղաքական մեկնաբանները եւ վերլուծաբանները , լրագրողները ,մամուլի ներկայացուցիչները` պայմանավորված իրենց մասնագիտական գործունեությամբ ,
✓Երբ գնահատական-դատողությունը ներկայացնում ես որպես զրպարտություն եւ վիրավորանք եւ դիմում դատարան , սա կարող է քաղաքական եւ հանրային գործիչների , մեդիայի ներկայացուցիչների մասով դիտարկվել որպես ազատ խոսքի սահմանափակման եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման հասարակ փորձ,
✓Անգամ եթե որեւէ տեղեկություն արատավորում է պատիվն ու արժանապատվությունը, սակայն համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև եթե հրապարակվածը պայմանավորված է հանրային գերակա շահով, վիրավորանք հրապարակած անձն ազատվում է պատասխանատվությունից:
Իսկ իմ արտահայտած գնահատական -դատողությունը բխում էր իմ մասնագիտական գործունեությունից եւ պայմանավորված էր պետական եւ հանրային գերակա շահերով ,որովհետեւ չի կարող ՌԴ քաղաքացի ,ՀՀ- ում ընտրվելու իրավունք չունեցող , ՌԴ -ի ամենահարուստ գործարարներից մեկը հանդիսացող ,ՌԴ-ում ամենամեծ կապիտալը տիրապետողներից մեկը լինելով , ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հանրային օժանդակություն ստացող ՄԱՐԴԸ, ով էլ որ նա լիներ , լինել ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ լրիվ անկախ եւ անել կոչեր ,թե ՀՀ լեգիտիմ իշխանությունը իր առաջնորդի հետ ՀՀ-ում այլեւս անելիք չունեն , եւ որ ինքը կարող է մասնակցություն ունենալ պրոցեսներին <<իր ձեւերով >> ,եթե քաղաքական գործիչները դա չանեն ,կամ չկարողանան անել , եւ սա իմ գնահատական -դատողությունն է որպես քաղաքական մեկնաբան , որպես քաղաքագետ ,հիմնված պատճառահետևանքային կապերի համադրման եւ անձամբ Հանրապետության վարչապետի արտահայտած հանրային տեսակետների վրա ,
✓Որեւէ բանի իրականությանը համապատասխան լինելը մնում է առկախված,քանի դեռ չի ապացուցվել հակառակը .
✓Չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը,
✓Ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,մանավանդ երբ հայցվորը դոլարային միլիարդատեր է, իսկ նյութական վնաս իրեն ,ըստ էության ,չի հասցվել ,
(Չնայած , որ ՀԷՑ-Ի բաժանորդները չգիտեն ,թե ինչպես իրենց կրած նյութական վնասների հետ վարվեն ,որոնք ստացել են բոլոր այս տարիների ընթացքում ,երբ ՀԷՑ-ը ըստ էության պատկանել է Կարապետյանների ընտանիքին, իսկ վնասի գնահատման եւ փոխհատուցման մեխանիզմներ ըստ էության իրենք մինչ օրս չեն գտնում ) ,
✓փոխհատուցման` օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,որոնք իհարկե իրենք իմ մասով չունեն ,
✓Լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ:
✓Ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,
✓Նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցություն
✓Արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
✓Իմ հնչեցրած գնահատական -դատողության հիմքերն են նաեւ հետեւյալները `👇
Կարապետյանը ոչ միայն Մոսկվայի կարևոր դաշնակիցն է, որի հետ «զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ» ունի, այլև հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը Սամվել Կարապետյանին ։(Պեսկով)
Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, Ռուսաստանից կստանա անհրաժեշտ ողջ օգնությունը։ ( ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա)։
✓ Ոչ Սամվել Կարապետյանը , ոչ էլ այլ իքս -իգրեկ անձ չի կարող մտնել քաղաքական դաշտ ,երբեք այնտեղ գրեթե եղած չլինելով,օտար երկրի անձնագիրը մի կողմ չդնելով , որեւէ պետական պաշտոնում ընտրվելու իրավունք չունենալով , Հայաստանում դե ֆակտո կյանքի մեծագույն մասը անցկացրած չլինելով, Հայաստանում իր ընտանիքի հետ դե ֆակտո չբնակվելով, անել քաղաքական վտանգավոր հայտարարություններ երկրի պետական կառավարման ձեւի , լեգիտիմ ընտրված կառավարության եւ նրա առաջնորդի մասին եւ մտածել , որ Հայաստանի Հանրապետության հանրային -քաղաքական դաշտի հազար տարվա գործիչները իրեն չեն մեկնաբանելու ,հանրային գնահատական -դատողություններ չեն հնչեցնելու , իրենց երկրի ու հանրության շահերը իրենց պատկերացումների վրա հիմնվելով չեն փորձելու պաշտպանել եւ առհասարակ ամեն հնչեցված քաղաքական կարծիքի համար կարելի է <<վեր ելնել ծառից ,ցած ընկնել քարին>> ու որակել դրանք որպես զրպարտություն եւ վիրավորանք , կամ քաղաքականություն մտնել եւ մնալ անձեռնմխելի` հանրային -քաղաքական ամենատարբեր կարծիքներից,հատկապես ժողովրդավարական կառավարման ձեւի դեպքում …
✓ Եթե Սամվել Կարապետյանը իմ հնչեցրած գնահատական -դատողությունները կիսող,երկրորդող,տարածող ,հավանող բոլոր քաղաքացիներին ու հանրային գործիչներին ցանկանա դատի տալ ,ապա ոչ ժամանակը կհերիքի , ոչ իր փաստաբանական թիմի անդամների քանակը եւ պրոդուկտիվությունը …
✓Ես իրենց առաջարկում եմ հանրային -քաղաքական դիսկուրս `դատերի փոխարեն , որտեղ գուցե չնչին չափով ավելիին կհասնեն,
✓Ավելի լայն համատեքստում առաջարկում եմ լքել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ու ավելի բարձր գնահատել սեփական հեղինակությունը ,որովհետեւ քաղաքական դաշտի վերադասավորման ՀՀ -ում կարելի է հասնել միայն ՀՀ բնակչության մեծամասնության կամոք, իսկ նման աջակցություն իրենք չունեն ,ինչը արդեն բազմիցս ապացուցվել է բազում արարներով եւ չափորոշիչներով …
Առայժմ `այսքանը …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ