Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանում պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների գործունեությունը:

«Մենք գնալու ենք ԲՏԱ նախարարություն և պահանջենք վերջնական փակել ֆաշիստական պրոպագանդան ՀՀ-ում, արգելել նույնիսկ կաբելայինը, այդ թվում՝ «Սպուտնիկի» գործունեությունը: Մեր դեմ հիբրիդային պատերազմ են վարում, և պետությունը պարտավոր է արձագանքել դրան: Չի կարող այս ժանտախտը մտնել քաղաքացիների տուն, ուղեղ»,- ասում է նա:

Արձագանքելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ նման քայլը հակասում է ժողովրդավարությանը՝ Մեհրաբյանն ասում է. «Անբարոյականը խոսում է բարոյականությունից, հարբեցողը՝ առողջ ապրելակերպից, Զախարովան՝ այդ յուբկայով Գեբելսը, դեմոկրատիայից»:

Մեկնաբանելով ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես այն, որ ընդդիմությունը կարծես հիմա էլ համախմբվել է Սամվել Կարապետյանի շուրջ՝ վերջինս նկատում է. «Դրանք վերածվել են քաղաքական մուրացկանների, ուզվորների, բոշեքի, սատկած էշ են ման գալիս՝ նալերը քաշեն, իրենք էին, չէ՞, ասում, որձ առաջնորդի փնտրտուքների մեջ են»:

Մեհրաբյանը չի կիսում ընդդիմության այն պնդումները, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Նա նրա հայտարարությունները համարում է հակասահմանադրական:

Մեկնաբանելով Եկեղեցու վերնախավի այն պնդումները, թե կալանավորումները ապօրինի են՝ զրուցակիցն ասում է. «Եկեղեցին իրավաբանական գրասենյա՞կ է, որ իրեն իրավունք է վերապահում ասելու՝ կալանավորումները իրավաչա՞փ են, թե՞ ոչ: էդ ի՞նչ կերան, որ իմացան»:

Մեհրաբյանը շարունակում է պնդել, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա: Ըստ նրա՝ իրավապահների համար ՀՀ-ում չեն կարող լինել փակ տարածքներ, եթե հարկ լինի, կարող են անգամ վեհարան գնալ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ