Ինչու Արթուր Հովհաննիսյանը շշով հարվածեց և այն դիպչեց իր թիմակցին. պատգամավորը պարզաբանել է

«Շատ վատ բան է տեղի ունեցել, ցանկացած նման բան ԱԺ-ում շատ տհաճ է», — այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ-ում պատգամավորների միջև քաշքշուկին: Նաև ներողություն խնդրեց միջադեպի համար:

Թե ինչու պատգամավորը շիշ շպրտեց, որը հարվածեց իր թիմակցին, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այն ուղղված էր ընդդիմադիր հատվածին, քանի որ այնտեղից իր հասցեին հնչել է կոնկրետ արտահայտություն:

«Արթուր Սարգսյանն արտահայտություններ անելով դուրս էր գալիս դահլիճից և մեր գործընկերներն արձագանքել են դրանց, սրանից էլ սկսվել է վիճաբանությունը: Սա ստվերեց այն ճշմարտությունները, որոնք ԱԺ-ում հնչեցին կազմակերպվող ահաբեկչական ակտի մասին, սա ընդդիմության համար շատ լավ նվեր էր նաև, որ այս իրադարձությունները ստվերեցին իրենց արածները և այն բովանդակությունը, որը հնչում է ԱԺ-ում այդ ահաբեկչական ակտի վերաբերյալ»,- նկատեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ