![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, իրավապահները գործողություններ են իրականացնում կալանավորված ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընկերություններում:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ 51 ընկերությունները ՀԷՑ-ի հետ կապված չեն, այլ ուրիշ ընկերություններ են, որոնց մեծ մասը կապված է «Տաշիր պիցցա» ընկերության մասնաճյուղերի հետ:
![]()