Հայաստանում հեղաշրջում չի՛ լինելու, ականջներիդ օղ արեք. Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

«Ինստիտուտները սկսել են աշխատել , իհարկե որոշակի բյուրոկրատիա կա, որը դժվարությամբ է գնում, կամաց-կամաց ժամանակակից, թվայնացված էկոմոնիկան առաջ է գալիս, այդ բյուրակորատիան ահավոր կնվազեցնի ու ՀՀ-ն կսկսի զարգանալ»,- ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Վստահ եղեք ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություններ է ունենալու, ՀՀ-ն տարածաշրջանում դառնալու է կենտրոն, մարդիկ ուզենալու են ապրել, գործունեություն են ծավալելու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են»,- ընդգծեց նա և հիշեցրեց, որ 1990-ականներից հետո ՀՀ-ում մրցակցության բոլոր հարթակները եղել են հարցականի տակ:

«ՀՀ հասարակությունն ամեն ինչից տեղյակ է, նախկինում տեսել է, թե ոնց են քաղաքացիների հետ վարվել, այսօր օրենքը գործում է: Իհարկե, հնարավոր է մեկ-երկու տեղ կաշառակերներ էլ հայտնվեն, բայց շատ արագ խնդիրը կլուծվի: ՀՀ-ում լինելու եմ հավասար պայմաններ, դրանք կան, մրցակցային հարթակ է լինելու: Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, դա ականջներիդ օղ արեք ու ոչ մեկը չի կարող ՀՀ անդորրը խանգարել: Լսում ենք այդ խոսակցությունը, խայտառակություն է, ոնց որ թշնամական երկրում խոսեն, թշնամիների նկատմամբ անեն»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ կան խմբակներ, որոնք ամեն ինչ անելու են, որ մարդիկ ՀՀ-ում չկարողանան հանգիստ ապրել, մինչդեռ իշխանությունն էլ անելու է հակառակը՝ կայուն և հզոր Հայաստան ունենալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ