![]()
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով:
«Բեյրութի փողոցից դեպի Գր. Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր. Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։
Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց՝ ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, միայն ձախ ուղղությամբ։
Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()