Որ ասում է՝ նեռ, ինքն է վերածվել նեռի․ Ռուբինյանը՝ Գալստանյանի մասին (տեսանյութ)

Քննարկում ենք գլխավոր դատախազի միջնորդությունը ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ և գործը կապված է արդեն իսկ հայտնի կանխված ահաբեկչության հետ,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօր մենք հնարավորություն չունեցանք հարցել տալ Արթուր Սարգսյանին որովհետև վերջինս հրաժարվեց, բայց ըստ էության ինչպես ես եմ հասկանում, ինչ է տեղի ունեցել։ Դեռևս 2024 թվականին, երբ Վազգեն Գալստանյանը սկսեցի իր շարժումը Տավուշի մարզից և հայտնի է, որ միայնակ չի սկսել այդ շարժումը»,- ասաց նա։

Ռուբինյանը նշեց, որ իրենց խաղաղ ցույցերը արդյունք չէին տալիս և Գալստանյանը դրանից չարացավ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ