![]()
Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից, նշելով՝ անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում նրա աշխատասենյակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին էլ հայտնել էին, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում են կատարվում անհետաձգելի քննչական գործողությունները:
![]()