Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Գարեգին Բ-ն է ուղղորդել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժումը. Աջապահյանի հայտարարությունները օդից չէին:

Ըստ նրա՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ է եղել, սակայն Գարեգին Բ-ն որոշում է կայացրել՝ հակառակ արքեպիսկոպոսների:

«Բարոյական հոգևորականները պնդում են, որ Հայ առաքելական եկեղեցին վերածվել է միապետության: Շատ լուրջ տարաձայնություններ կան Եկեղեցու վերնախավում, պարզապես չեն ուզում թքել քամուն հակառակ, այսինքն՝ դեմ գնալ Գարեգին Բ-ին, սպասում են քրեա-քաղաքական զարգացումների՝ կապված նրա հետ, որ հնարավոր է Գարեգին Բ-ի վերաբերյալ նոր կոմպրոմատներ ի հայտ գան»,- ասում է նա:

Անդրադառնալով Հայաստանում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և ընդդիմադիրների այն պնդումներին, թե նա քաղաքական բանտարկյալ է՝ զրուցակիցը նկատում է՝ ընդդիմությունը պատրաստ է փչացնել ցանկացածին, միայն թե հասնի իշխանափոխության:

«Սամվել Կարապետյանն առաջին հերթին փող է, միլիարդավոր դոլարներ, զարմանալի կլիներ, որ սա չօգտագործեր: Շատերը պարտական են նրան: Ինչպես Բագրատն է ասում, էդ էշերը պետք է գան որպես գլխաքանակ և պաշտպանեն իրենց շահերը, ինչպես ասում են իրենք, «մեր ձևով»»,- կարծիք է հայտնում քաղաքագետը:

Միաժամանակ նա նկատում է, որ Սամվել Կարապետյանը անդառնալիության կետն անցել է, նրան չեն թողնի, որ վերադառնա ՌԴ. «Հանձնարարական ունի, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն: Միլիարդատերը կփորձի ընտրություններին մտնել խորհրդարան»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ