Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ իրավապահները Կտրիճ Ներսիսյանի մերձավոր շրջապատին պատկանող օբյեկտները պետք է խոշորացույցի տակ առնեն: Ըստ քաղաքագետի՝ նման հաստատությունները բազմաթիվ են:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որտեղ նա նկատել էր՝ եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

«Առավել ևս այս պարագայում Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- հավելել էր Նիկոլ Փաշինյանը:

Մկրտչյանն այն համոզմանն է, որ Կտրիճ Ներսիսյանը չափից ավելի իր ուսերին ծանրություն է վերցնում՝ հովանավորելով ահաբեկչության նախապատրաստումը:

«Այն, որ նա պաշտպանում է տեռորիստական հակումներ ունեցող բանդիտական խմբավորմանը և հորդորում է ու պահանջում ազատ արձակել այդ խմբավորմանը, նշանակում է, որ ժողովրդի լեզվով ասած՝ նա թեմայի մեջ է: Այսինքն՝ արդարացնում է մարդկանց պատերի տակ գյուլլելու, ավտոբուսներում վառելու տեսարանները»,- նկատում է նա:

Վերջինս նշում է՝ այլ բան է, որ սա աներ փողոցում մեծացածը, մեկ այլ բան, երբ ուզում էր անել հոգևորականը իր խաչով՝ մերօրյա Ուսամա բեն Լադեն խաղալով. «Սա մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում»:

Հարցադրմանը, թե ինչու հենց հոգևորականները մտան, այսպես ասած, խաղի մեջ, քաղաքագետն ասում է. «Հասկանալի է, թե ինչու է խաղադրույքը վեղարի և խաչի վրա դրվել. հայ ժողովուրդը առանձնակի վերաբերմունք է ունեցել հոգևորականների նկատմամբ, սակայն կարծրատիպեր են կոտրվում»:

Անդրադառնալով Հայաստանում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և ընդդիմադիրների այն պնդումներին, թե նա քաղաքական բանտարկյալ է՝ զրուցակիցը նկատում է. «Սամվել Կարապետյանը ե՞րբ դարձավ քաղաքական գործիչ, որ այժմ էլ դարձել է քաղբանտարկյալ, գոնե հորինեին տնտեսական հալածյալ տերմինը: Նա պարզապես քաղաքական մատաղացուի կարգավիճակում է հայտնվել»:

Մկրտչյանը շեշտում է՝ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշում են ՀՀ-ում ապրող հայերը. «Իրավապահ համակարգը պետք է բռնի միջին վիճակագրական տասովչիկների ականջից: Կիրիենկոյի մուրազը փորում է մնալու»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ