![]()
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված հարցի ժամանակ իրավիճակը թեժացավ: Դիմելով ընդդիմադիրներին՝ Ալեքսանյանն ասաց. «Չեմ հասկանում՝ այդ ինչի վրա եք ծիծաղում, տիկին Կյուրեղյան ձեր խմբով քննարկել եք՝ ոնց եք մարդկանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց կյանքի համար վտանգավոր գործողություն անելու, ստեղ եկել նստել ժպտում եք, կողքից ռեպլիկ եք թողնում»:
Տեղից արձագանքեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, որին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց լռել. «Լռիր դու մի հատ, ստեղ հարցերը մենք ենք տալիս, սուս մնա, հերիք եղավ, նստիր տեղդ, հանգստացիր, վեր ընկիր տեղդ»:
![]()