Եկավ մի մարդ ասաց՝ Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, իմ տեղը լինեիք ասելու էիք անձնագիրդ ցույց տո՞ւր․ Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հիշել է 2018 թվականին հեղափոխության ընթացքում տեղի ունեցած մի դեպքի մասին։

«Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր Մարդկանցով, դաշնակցությունն էլ «միացել» էր հեղափոխությանը, հեևաբար կարիք չկար, ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք:

Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր:
Բնականաբար ասեցի շատ լավ: Երբ որ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,- նշել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ