Փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց տրանսպորտի բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին կսկսեն իրականացվել Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, թե ինչի համար են արվում այս փոփոխությունները.

«Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները, և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել այդ խցանումների մեջ, բայց ուզում եմ խոսել այն մասին, թե առհասարակ ինչու են այս փոփոխություն արվում, և ինչու՝ հիմա։ Առհասարակ, ամառային այս սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից. բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն, և այո, երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար՝ իրենց միջին արագությունն ավելացնելու, առանձնացված գիծ ունենալու, միջին արագությունն ավելացնելու, ավտոմատ որոշակի խնդիրներ են ստեղծվում մեքենաների համար։ Բայց ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր փոխելով՝ մեքենաների հոսքը անդադար, առանց կանգնելու դարձնել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ