Քաղաքացին օգտվել է պետական աջակցության ծրագրից և ներմուծել է տոհմային ոչխարներ, որոնց թիվը մեկ տարի անց կրկնապատկվել է՝ հասնելով 527-ի:
Պետական աջակցության ծրագրին անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ մանրամասնելով.
«Եթե դու էլ ես զբաղվում կամ ուզում ես զբաղվել ոչխարաբուծությամբ կամ այծաբուծությամբ, պետությունը պատրաստ է աջակցել քեզ։
Տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման դեպքում պետությունը կփոխհատուցի արժեքի մինչև 50%-ը։
Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը կլինի՝
ՀՀ-ում գնելու դեպքում՝ 300 հազար դրամ
Ներկրման դեպքում՝ մինչև 450 հազար դրամ»: