Հուլիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 1 հոգի Վանաձորի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: