ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ։
Փրկարարները շարունակում են որոնել Քեր շրջանում գտնվող աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ճամբարից անհետ կորած 27 երեխաներին։
«Ճամբարը սարսափելիորեն ավերված է, և ես երբեք նման բան չեմ տեսել որևէ բնական աղետի ժամանակ: Մենք կանգ չենք առնի, մինչև չգտնենք այդ խրճիթներում գտնվող բոլոր աղջիկներին»,- ասել է նահանգապետ Գրեգ Աբբոտը:
Քեր շրջանից տարհանվել է ավելի քան 850 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեխասի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհեր կան։ Ամառային ճամբարում գտնվող ավելի քան 20 երեխա անհետ կորած է համարվում։