Անթալիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել. բնակիչներից մեկին ծանր վնասվածքներ հասցրած գիշատչին որոնում են

Թուրքայի Անթալիա հանգստավայրի Մանավգատ շրջանում գտնվող կենդանաբանական այգու վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա:

Այս մասին հայտնել է Hürriyet թերթը։

«Զևս անունով հայտնի արու առյուծը փախել է իր վանդակից։ Գիշատիչը հարձակվել է այգուց մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխատող Սուլեյման Քիրի վրա և ծանր վիրավորել նրան։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց»,- հաղորդել է հրատարակությունը։

Տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել: Կենդանուն հայտնաբերելու և բռնելու աշխատանքները շարունակվում են անօդաչու թռչող սարքերի

Հարակից թաղամասերի բնակիչներին զգուշացրել են չմոտենալ տարածքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ