Ան-2 ինքնաթիռը թռիչքից 16 րոպե անց կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում՝ Չիտայի շրջանում: Ինքնաթիռում եղել են տասը պարաշյուտիստ և անձնակազմի մեկ անդամ։
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, նրանցից 3-ի վիճակը ծանր է:
Դատախազությունը միջադեպի պատճառ է նշել շարժիչի անսարքությունը։