ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցության համար կազմակերպված երթին ու այդ երթի ժամանակ վերջինիս որդու հայտարարությանը:

«Կարճ ասած՝ Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ մեզ բացատրեն թե ի՞նչ է ազատությունը։

Երեկ օրինակ պարզեցինք, որ ազատությունը սլոգան ունի և այդ սլոգանը «մեր ձևովն» է։ Հետաքրքիր է ազատության կալուգայական ինտերպրետացիան էլ ի՞նչ դրսևորումներ ունի։ Անհամբեր սպասենք նոր գիտելիքների»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ երթի մասնակիցները կրում էին «Մեր_ձևով» հեշթեգը կրող գլխարկներ ու շապիկներ: Երբ լրագրողները Սամվել Կարապետյանի որդուց հարցրել են, թե ինչ է նշանակում «Մեր_ձևով», վերջինս հայտարարել է, թե դա նշանակում է ազատություն, «Ազատության սլոգանն է»:

Հիշեցնենք նաև, որ Սամել Կարապետյանն ինքն էր հայտարարել՝ «իշխանության դեմ կպայքարենք մեր ձևով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ