Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հագվի համայնքի դպրոցի երեխաների հետաքրքիր ամառային օրերի մասին:

«էսօր խոսում եմ Հագվու դպրոցի տնօրենի հետ, որ մեր նորակառույց դպրոցներից մեկն է։ Ասում եմ՝ ամռանն էլ պիտի երեխաները դպրոցի հնարավորություններից օգտվեն։ Ասում է՝ մինչև կեսգիշեր ֆուտբոլի դաշտում խաղում են, գնդակն էլ խնամքով դնում ու գնում տուն, դպրոցի ներսում ինտերնետից ու համակարգիչներից օգտվում, շախմատ ու սեղանի թենիս խաղում։

Այ սրա համար արժի ջանք դնել»,— գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ