![]()
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխա հնարավորություն են ունեցել այցելել մշակութային օջախներ:
Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին:
Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ:
Սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական:
![]()