![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։
«Եկեղեցին պղծող ու ահաբեկությունը փաստացի խրախուսող հոգևորականներ, ռոբասերժականներ, դաշնակներ, ՀԷՑ-ի ու իրենց պատկանող բիզնեսների պարտադրանքով բերված աշխատակիցներ, որակով ու հնարավորինս մեծ նկարներ, բեմ, լույսեր, սպիտակ շապիկներ գլխարկներ, Գառնիկ Դանիելյան:
Նկարը ԱԺ-ում հաջորդ շաբաթ քննարկվող միջնորդությունից է:
Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան:
Ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով»,- գրել է Հովհաննիսյանը:
![]()
![]()