Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նախկին իշխանությունների ձեռագիրը բռնությունն է, երբեք սովոր չեն եղել ժողովրդավարության կանոններով իշխանություն ձևավորելու:

Այս համատեքստում նա հիշեցնում է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը:

Վերջինս վստահեցնում է, որ պետությունը ցանկացած ահաբեկչական ծրագրի կոշտ արձագանք է տալու:

«Գալստանյանը ցուցարարներին առաջնորդում էր ԱԺ, որ ասպատակեին շենքը: Ոստիկանների ուղղությամբ նետված իրերն էլ ենք շատ լավ հիշում: Միջնորդագրի ամենազազրելի հետվածն էլ այն է, որտեղ մի մարդ՝ Հակոբյան ազգանունով, ասում է՝ որ Նիկոլին սպանեմ, սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչություն»,- ասում է նա:

Նա նկատում է՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով, տեռորիստներին ասել տեռրոսիստիներ և ուղարկել համապատասխան վայր:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխող ուժի անդամն ասում է՝ քաղաքական հետապնդումներ կարելի է իրականացել մարդու նկատմամբ, որը իրականացնում է քաղաքական գործունեություն. «Չեմ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ կկատարվեր, եթե նա այն, ինչ փորձում էր անել ՀՀ-ում, աներ ՌԴ-ում»:

Խոսելով իմպիչմենտի գործընթացի մասին՝ Ջուլհակյանը նկատում է՝ իմպիչմենտը ի բնե և ի ծնե ձախողված գործընթաց է:

Կրկին անդրադառնալով ահաբեկչության ծրագրի կանխմանը և նրան, որ նախկին նախագահները, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, չեն դատապարտել այն՝ պատգամավորն ասում է. «Լևոն Տեր-Պետրոսյանն է Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բերել իշխանության, կապել ժողովրդի ջանին, այսքան տարի անց նոր գիտակցում ենք, որ նա բացարձակ չէր պայքարում ավազակապետության դեմ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ